Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռուսաստանն շտապում է

Ռուսաստանն շտապում է
06.10.2017 | 01:02

Ռուսաստանը միշտ է շտապել: Սակայն այս անգամ շտապողականությանը գումարվել է նաև վախը: Ռուսաստանը վախենում է, որ Մերձավոր Արևելքում և Եվրոպայում սկսված անկախական շարժումները, աշխարհի և տարածաշրջանի նոր վերադասավորումները կսրբեն-կտանեն ամեն բան, ինչպես սրբեցին-տարան մեծ Սովետմիությունը: Գաղտնիք չէ` «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրի իրական նպատակները ոչ միայն Իսրայելը որպես պետություն վեր հառնեցնելն ու տարածաշրջանում մոդերատոր դարձնելն է, դրանով տարածաշրջանի հումքա-նյութական ռեսուրսները դեպ Բրիտանիա-Արևմուտք-ԱՄՆ ուղղելը, այլև տարածաշրջանը, մասնավորապես Ռուսաստանը երկրորդ շրջապտույտի տանելն է, նույն ինքնորոշման իրավունքի քաղտեխնոլոգիայով Ռուսաստանը վերածելով առանձին նահանգների: ՈՒ Ռուսաստանն անում է ամեն ինչ դա թույլ չտալու համար, սկսած լեզվամշակութային բաղադրիչից մինչև տնտեսական, ռազմականից մինչև հարաբերությունների նորովի վերանայում:
Մի կողմ թողնենք Էրդողանի գրկից դուրս չեկող Պուտինի` Թուրքիային ու Ադրբեջանին ԵԱՏՄ-ում տեսնելու իդեֆիքսի անկարողությունը, հանուն որի Ռուսաստանն անգամ պատրաստ է Իրանը հրելու մի կողմ, դառնանք մեզ:


Ցավալի է, բայց փաստ, որ տարածաշրջանում նույն Ռուսաստանը ոչ ոք չունի, բացի Հայաստանից, որից փորձում է ոչ միայն հանել վերջին շապիկը, այլև նույն Հայաստանով մոդերացնել Ղարաբաղի հարցը, ռուս-ամերիկյան հարաբերությունները, այն է` տարածաշրջանի այս կարևորագույն մասում հաստատել-վերահաստատել իր մեծապետական տիրապետությունը: Միայն ու բացառապես հայի ու Հայաստանի հաշվին:
Նպատակին հասնելու գործիքակազմն էլ խիստ ծանոթ ու շատ հին է: Ռուսաստանը շատ լավ է հասկանում, որ ոչ միայն հերթը իր նահանգներին կարող է հասնել, այլև Ղարաբաղին: Իզուր չի Ռեքս Թիլերսոնը հայտարարում ոչ միայն ղարաբաղյան ականապատվածության, այլև հակամարտության գոտում կրակի տեղորոշման սարքերի տեղակայման, դիպուկահարների հետքաշման մասին: Եվ դա այն պահին, երբ անդրանիկ այցով Ղարաբաղում էր պարոն Շեֆերը: Թիլերսոնը դա հայտարարում է հակամարտող երկրների նախագահների սպասվող այցից վայրկյաններ առաջ: Թիլերսոնը դա հայտարարում է այն ժամանակ, երբ Ռուսաստանի վայ-փորձագետները կրկին գետնի տակից ու դարակներից հանում են «Լավրովի ծրագիրը» ու թափահարում են այն, առաջին հերթին ի տես Հայաստանի: Ռուս «քաղաքագետները» չեն երկնչում ոչ միայն սպառնալուց, այլև «կողմերին շանտաժի քաշելուց», հատկապես Հայաստանին, բարբաջելով. «Համաշխարհային քաղաքականության ծանրակշիռ դերակատարների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների շուրջ ամենատարբեր լուրեր են պտտվում: Եվ եթե դրանք համապատասխանում են իրականությանը, ապա ուղղակի կամ անուղղակի կերպով կանդրադառնան ղարաբաղյան հարցի կարգավորման վրա»:


Սա առաջին հերթին արձանագրում է Ռուսաստանի` վախի ու շտապողականության «դաունյան սինդրոմը»: Եվ զուր են հեքիաթները, թե Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը միասնական մոտեցում ունեն: Այո, Ռուսաստանը, ի տարբերություն ամերիկյան համանախագահության և կրակի տեղորոշման սարքերի, ցանկանում է վայրկյան առաջ Ղարաբաղի ազատագրված տարածքներից հայ զինվորի դուրսբերում և այնտեղ իր «սապոգի», այսպես ասած, ռուս «խաղաղապահների» ամրագրում:
Ընդ որում՝ Ռուսաստանն այնքան է շտապում, որ Մեդվեդևի այցից վայրկյաններ առաջ հայ-ռուսական դեֆակտո գործող զորամիավորման մասին օրենքի վավերացումն ու հաստատումն է տեսնել ուզում, որով, իբր, «պատերազմի» ժամանակ մեզ պետք է օժանդակի: Մեր պատերազմն էլ, Աստված տվել, չի խնայել, Թուրքիայի (որի գրկից Պուտինը դուրս չի գալիս) և Ադրբեջանի հետ կարող է լինել: Հարցնեմ ու պատասխանե՞մ` կպատերազմի՞ Ռուսաստանը հանուն Հայաստանի նրանց դեմ, թե՞ ամեն ինչ պարզ է: Էլ չենք խոսում` նույն «միացյալ» օրենքով, «փոխադարձ համաձայնությամբ» ներքին ապաստամբությունը ճնշելու Ռուսաստանին տրված իրավունքի մասին:
Իսկ դա արդեն «այլ կինոյից» է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4050

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ